Հայաստանում, հնարավոր է, չփոխվեն գազի ու էլէներգիայի սակագները. նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել է լրագրողներին, որ հավանակություն կա, որ գազի ու էլեներգիա սակագները չեն փոխվի:
«Հիմա ընթանում են քննարկումներ, որոնք երեկ են սկսվել: Ինձ թվում է, որ մեկ-երկու օրվա ընթացքում մենք կավարտենք դրանք: Հիմա հաշվարկներ ենք իրականացնում։ Երբ արդյունքները պարզ դառնան, մենք կհրապարակենք դրանք: Հնարավոր է, որ ամեն ինչ մնա նախկինի պես, հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն», - ասաց նա` նշելով, որ թանկացումների հարց չի դիտարկվում:
Նախարարը խոսել է նաև ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկության մասին, թե գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարի կհանվի։
«Զերծ կմնամ նման մեկնաբանություններից, քանի որ տեղյակ չեմ այդ հարցից: Սակայն այդ ուղղությամբ քննարկումներ հիմա չեն ընթանում ու չեն պլանավորվում», - ասաց Գրիգորյանը:
2016 թ.-ի ապրիլի սկզբին Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Ռուսաստանն իջեցրել է Հայաստան մատակարարվող գազի գինը` 165 դոլարից մինչև 150 դոլար մեկ խորանարդ մետր գազի համար: Նախատեսվում էր, որ 2018 թ.-ին գազի գինը Հայաստանում կբարձրանա: Սակայն Երևանում անցկացված բանակցությունների արդյունքում, որոշում է ընդունվել` չբարձրացնել գազի գինը Հայաստանի համար ու թողնել այն 150 դոլարի սահմանում 1 խ/մ–ի դիմաց։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի` 2017 թ.-ի փետրվարի 1-ից էլէներգիայի սակագնի իջեցման որոշմամբ, էլէներգիայի սակագինն իջեցվել է 1,22 դրամով: Այդպիսով, ցերեկվա սակագինը (ժամը 7.00–ից մինչև 23.00) Հայաստանի բնակչության համար իջել է նախկին 46,2 դրամից մինչև 44,98, իսկ գիշերվա սակագինը` 36,2-ից մինչև 34,98 (ներառյալ ԱԱՀ):-0-