Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում, հնարավոր է, թանկանա հացը

06.12.2017, 11:08
Հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են հացի գնի բարձրացման մասին։
Հայաստանում, հնարավոր է, թանկանա հացը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հա­ցի քաշն են նվազեցնելու, կամ էլ գինն են բարձրացնելու, գրում է «Ժողովուրդը»։

Օրա­թերթին հայտնի է դարձել, որ այս ըն­թացքում հացի առաքիչները խանութնե­րի տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գի­նը բարձրացնելու են:

«Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամի­ջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը: Եվ այս նոր կար­գի համաձայն՝ սննդամթերք տեղափո­խող փոխադրամիջոցների համար սա­նիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եվ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու», – նշվում է հոդվածում։–0–