Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին շուրջ 177,8 հազար դրամ է կազմել. ԱՎԾ կանխատեսում

01.04.2016, 18:05
Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի փետրվարին կազմել է 177 802 դրամ, ինչը 0,14 տոկոսով ավել է այս տարվա հունվարի ցուցանիշից։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին շուրջ 177,8 հազար դրամ է կազմել. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի փետրվարին կազմել է 177 802 դրամ (շուրջ 360 դոլար կամ 27 782 ռուբլի), ինչը 0,14 տոկոսով ավել է այս տարվա հունվարի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2016թ.–ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 177 539 դրամ, ինչը գրեթե 2,4 տոկոսով ավել է 2015թ.–ի հունվարի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 214,4 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 122,9 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է մոտ 190,9 հազ. դրամ։ 

Միաժամանակ փետրվարին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 374,5 հազ. դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում` 358,2 հազ. դրամ և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 332,5 հազ. դրամ։ 

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 114,5 հազ. դրամ, կրթության ոլորտը` 118,5 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 120 հազ. դրամ, բնակության և հանրային սննդի ոլորտը` մոտ 125,5  հազ. դրամ (1 դոլարը` 480,79 դրամ)։ –0–