Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում նկատվում է ապրանքների և ծառայությունների գների նվազման միտում. փորձագետ

22.05.2018, 20:39
Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո նկատվում է մի շարք պարենային ապրանքների և ծառայությունների գների նվազման միտում, ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության միության ղեկավար Արմեն Պողոսյանը։
Հայաստանում նկատվում է ապրանքների և ծառայությունների գների նվազման միտում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո նկատվում է մի շարք պարենային ապրանքների և ծառայությունների գների նվազման միտում, ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության միության ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Որոշ ապրանքների և ծառայությունների գներ վերջին մի քանի օրում նվազել են։ Նկատվում է հետագա նվազման միտում», – ասաց նա երեքշաբթի լրագրողներին։

Պողոսյանի խոսքով, շուկայում տիրող իրավիճակի վրա ազդել են շուկայի ազատականազման և նախկին մենաշնորհների վերացման մասին կառավարության ղեկավարի հայտարարությունները։

«Այս բոլոր հայտարարությունները չէին կարող դրական չազդել շուկայի վրա։ Եվ քանի որ շուկայում գրանցվող զարգացումները փոխկապակցված են, ապա մի սեգմենտում գների նվազումը կարող է հանգեցնել բոլոր գների ընդհանուր նվազման։ Սակայն հարկավոր է ապագայում ևս պահպանել այս միտումը», – ասաց նա։

Փորձագետն անհրաժեշտ համարեց, որպեսզի Հայաստանի բնակչության եկամուտների ավելացման մակարդակը սկսի համապատասխանել տնտեսական աճի մակարդակին։

«Միշտ պետք է լինի բնակչության աշխատավարձերի և եկամուտների պրոգրեսիվ աճ։ Եթե կառավարությունը կարողանա դա ապահովել, ապա տնտեսական աճը կլինի իրականա, իսկ գնաճը բնակչության լայն շերտերի համար կդառնա աննկատ։ Սակայն երկար ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկվել անգամ կենսաթոշակների ավելացման ուղղությամբ», – ասաց նա։

ԱՎԾ–ի տվյալներով, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2018 թ.–ի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,2%–ով։ Պարենային ապրանքների գների նվազումն ամսվա ընթացքում պայմանավորված էր հիմնականում բանջարեղենի, կաթի, պանրի և ձվի գների անկմամբ։–0–