Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում նոր կառավարության ձևավորումը փոփոխությունների ազդանշան է տնտեսական քաղաքականության մեջ. Զադորնով

30.09.2016, 16:48
Հայաստանում նոր կառավարության ձևավորումը տնտեսական քաղաքականության մեջ փոփոխությունների ազդանշան է, ասաց ՎՏԲ24 Բանկի վարչության ղեկավար Միխայիլ Զադորնովը:
Հայաստանում նոր կառավարության ձևավորումը փոփոխությունների ազդանշան է տնտեսական քաղաքականության մեջ. Զադորնով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոր կառավարության ձևավորումը տնտեսական քաղաքականության մեջ փոփոխությունների ազդանշան է, ասաց ՎՏԲ24 Բանկի վարչության ղեկավար Միխայիլ Զադորնովը:

«Մենք հասկանում էինք, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ են հարկավոր, և նոր կառավարության ձևավորումը ինքնին ազդանշան է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Ըստ էության, դա պարզ էր այն մանդատից, որ ՀՀ նախագահը տվել էր վարչապետին», - ասաց նա Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

Զադորնովի խոսքով, դրական է նաև այն, որ Հայաստանի նոր կառավարության կազմում բիզնեսի մարդիկ են։

«Մենք ինքներս բիզնեսով ենք զբաղվում, և, համենայն դեպս, ոչ միայն բիզնեսը` բանկային կամ այլ, այլ նաև մարդիկ կարող են հուսալ, որ բիզնեսի մարդիկ կներդնեն ավելի ճկուն մոտեցում, որ կհամապատասխանի հենց ներդնողների և այն մարդկանց հետաքրքրություններին, ովքեր նախատեսում են բիզնես կառուցել Հայաստանում», - ընդգծեց նա:

Այս կապակցությամբ նշելով, որ Ռուսաստանում հաճախ են քննադատություններ հնչում կառավարության հասցեին անբարենպաստ ներդրումային միջավայրի պատճառով, Զադորնովը ասաց, որ առաջին քայլերը ցույց են տալիս, որ ներդրումային միջավայրի ստեղծման հարցում վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը լուծվում է, այդ թվում` կառավարության ձևավորման միջոցով:

«Նոր նախարարներից շատերը հայտնի են մեզ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունից, և մենք դրական ենք գնահատում նրանց նշանակումը: Հետագայում հիմնական խնդիրը կլինի հասկանալ ծրագիրը, լսել վարչապետին», - ասաց նա: -0-