Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին ավելացել է 0,6%–ով՝ հասնելով 1 993 մլրդ դրամի

31.10.2016, 16:14
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2016թ.-ի սեպտեմբերի վերջին, այս տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 0,6 տոկոսով՝ կազմելով մոտ 1 993 մլրդ դրամ:
Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին ավելացել է 0,6%–ով՝ հասնելով 1 993 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2016թ.-ի սեպտեմբերի վերջին, այս տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 0,6 տոկոսով՝ կազմելով մոտ 1 993 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է մոտ 354,7 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջին գրանցված շուրջ 351,4 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 221,7 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջին գրանցված շուրջ 217,3 մլրդ դրամի դիմաց: 

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 384,2 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջին գրանցված շուրջ 379,8 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 1 032,4 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջին գրանցված 1 032,3 մլրդ դրամի դիմաց: 

Դրամային բազմարկիչը սեպտեմբերի վերջին կազմել է 2,21՝ օգոստոսի համեմատ կրճատվելով 0,14 կետով ($1-ը` 475,34 դրամ)-0-