Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում սպառողական գները հունվարին ավելացել են 2,6%–ով

03.02.2017, 19:17
Հայաստանում սպառողական գները 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,6 տոկոսով։ Այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։
Հայաստանում սպառողական գները հունվարին ավելացել են 2,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,6 տոկոսով։ Այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

ԱՎԾ տվյալների համաձայն, գների աճը հաշվետու ժամանակաշրջանում հիմնական պայմանավորված է եղել պարենային ապրանքների գնաճով (7,8%)։ Այսպես, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների գները (այդ թվում` ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) ավելացել են 6,7 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0,6 և 0,7 տոկոսով։

Միաժամանակ, 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի հունվարի համեմատ, սպառողական գները նվազել են 0,6 տոկոսով։ Պարենային ապրանքների գները (այդ թվում` ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 1,7 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,5 տոկոսով, սակագները ևս նվազել են (1,8 տոկոս։ )

ՀՀ ԱՎԾ տվյալներով, միջին տարեկան գնանկումը հանրապետությունում 2016 թ.–ին կազմել է 1,4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2017 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 3,2 տոկոսի սահմանում։–0–