Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի շուրջ 3%. Ամերիաբանկ

14.06.2017, 18:34
Հայաստանում տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի շուրջ 3%, BNE intellinews  միջազգային գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Հայաստանում տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի շուրջ 3%. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի շուրջ 3%, BNE intellinews  միջազգային գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

Նրա խոսքով, նախորդ տարիներին Հայաստանում արձանագրվել է մասնավոր հատվածի ծախսերի որոշակի անկում, ինչի արդյունքում աճը բանկային մանրածախ գործառնությունները չափավոր են եղել, թեև բանկի մանրածախ պորտֆելը կտրուկ աճել է: 

Նա նշել է , որ այս պահին իրավիճակը բարելավվում է, անցյալ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 0,5%, սակայն դրան զուգահեռ արձանագրվելէ  գնանկում, որի պայմաններում մարդիկ ավելի շատ են ծախսում, ապրանքներ են ձեռք բերում:

«Մեր կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2017 թ-ի արդյունքում տնտեսական աճը կկազմի շուրջ  2-3%  կամ քիչ ավել: Պետք է հաշվի առնել, որ այս տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվել, թեև այս պահին իրավիճակը երկրում հանգիստ է»,-ասել է Թառումյանը` հավելելով, որ ազգային արժույթը համեմատաբար կայուն կմնա: 

Միաժամանակ նա նշել է, որ չնայած որ վերջին մի քարի տարիներին հարևան երկրների արժութային շուկաներում որոշակի տատանումներ են եղել, Հայաստանում իրավիճակը շատ է տարբերվել։

«Մեր արժույթը արժեզրկվել է ընդամենը 16%-ով: Հետևաբար, մենք կարծում ենք, որ տնտեսական աճը ավելի կայուն կլինի, իսկ օտարերկրյա ներդրումների ներհոսքը կավելանա»,-ասել է Թառումյանը:

Համաձայն Հայաստանի պետբյուջերի, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2017 թ.–ին նախատեսված է է 3,2%-ի սահմանում: Վերջին տվյալներով ՀԲ–ին Հայաստանում 2017 թ.–ին կանխատեսում է տնտեսության մինչև 2,7%–անոց աճ, ԱՄՀ–ն` 2,9%, ՄԱԿ–ը` մինչև 2,7%, Fitch-ը`2,1%, ԱԶԲ–ն` 2,9%, Ասիական զարգացման բանկը` 2,2%: Հայաստանում 2017 թ.-ին գնաճը նախատեսված է 4%–ի սահմանում (±1,5%):–0–

Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–