Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում տնտեսական աճը երրորդ եռամսյակում դանդաղել է` հասնելով 3,5%–ի

30.11.2017, 15:49
Ըստ պետբյուջեի, 2017 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 3,2 տոկոսի չափով:
Հայաստանում տնտեսական աճը երրորդ եռամսյակում դանդաղել է` հասնելով 3,5%–ի

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճը 2017 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 3,5 տոկոս։ ԱՎԾ-ի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 1 583,5 մլրդ դրամ կամ մոտ 3,3 մլրդ դոլար (2017 թ.-ի երրորդ եռամսյակում փոխարժեքը կազմել է 478.63 դրամ դոլարի դիմաց)։

ԱՎԾ տվյալների համաձայն, երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7%, իսկ երկրորդում` 5,5%։ Արդյունքում, 2017 թվականի 9 ամիսների ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է գրեթե 5,3%։

ԱՎԾ տվյալների համաձայն, երրորդ եռամսյակում տնտեսական աճը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի աճով, այդ թվում, էներգետիկայի ոլորտի 10,5 տոկոսանոց աճով, առևտրի և ծառայությունենրի ոլորտների 8,7 տոկոսանոց աճով, իսկ շինարարության ոլորտում` 8,3 տոկոսանոց։

Գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 12,9 տոկոսանոց անկում։   

Ըստ պետբյուջեի, 2017 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 3,2 տոկոսի չափով:–0–