Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 5 ամսում կրճատվել է 0,9%–ով

12.07.2016, 18:46
Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2016 թ.–ի հունվար–մայիսին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 0,9 տոկոսով` կազմելով 85 567,5 մլն մարդ։
Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 5 ամսում կրճատվել է 0,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2016 թ.–ի հունվար–մայիսին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 0,9 տոկոսով` կազմելով 85 567,5 մլն մարդ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Վիճակագրական տվյալներով` ուղևորափոխադրումների զգալի մասը նախկինի պես իրականացվում է ավտոտրանսպորտով։ 2016 թ.–ի հաշվետու ժամանակահատվածում ավտոտրանսպորտին բաժին է հասնում բոլոր փոխադրումների 89,6 տոկոսը կամ 76 308 մլն մարդ։ Էլեկտրական տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումներին բաժին է հասել ընդհանուր ծավալի 9,9 տոկոսը կամ  8 463, 3 մլն մարդ։

ԱՎԾ–ի տվյալներով` օդային տրանսպորտով տեղափոխվել է 670,3 հազար մարդ կամ 0,8 տոկոսը, երկաթուղային տրանսպորտով` 125,9 հազար մարդ կամ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 0,1 տոկոսը։ –0–