Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին աճել է 6%-ով` մինչև 17,1 մլն մարդ

18.04.2016, 14:53
Հայաստանում 2016 թ.-ի փետրվարին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը, 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6 տոկոսով` կազմելով 17,1 մլն մարդ, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ-ն:
Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին աճել է 6%-ով` մինչև 17,1 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2016 թ.-ի փետրվարին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը, 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6 տոկոսով` կազմելով 17,1 մլն մարդ, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ-ն:

Վիճակագրական տվյալներով, ուղևորափոխադրումների զգալի մասը նախկինի պես իրականացվում է ավտոտրանսպորտով. հաշվետու ժամանակահատվածում վերջինիս բաժնին է հասել բոլոր փոխադրումների 89,5 տոկոսը կամ 15,3 մլն մարդ: Էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումները կազմել են ընդհանուր ծավալի 9,7 տոկոսը կամ 1,7 մլն մարդ:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն, օդային տրանսպորտով տեղափոխվել է 115 հազար մարդ կամ 0,67 տոկոսը, իսկ երկաթուղային տրանսպորտով` 22,8 հազար մարդ կամ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 0,13 տոկոսը: -0-