Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները հունիսին ավելացել են 0,1%–ով

11.07.2016, 17:30
Հայաստանում ոչ պարենային ապրանքների ընդհանուր գները 2016 թ.–ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ։
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները հունիսին ավելացել են 0,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոչ պարենային ապրանքների ընդհանուր գները 2016 թ.–ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ, ավելացել են 0,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Ոչ պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորված է կահույքի (0,4 տոկոս), խոհանոցային պարագաների (0,5 տոկոս), գորգերի (0,6 տոկոս) և այգեգործական իրերի (0,7 տոկոս) գների աճով։  

Բացի այդ, այս տարվա հունիսին գրանցվել է նաև հետևյալ ապրանքների գների աճ` շինանյութ` 0,1 տոկոս, կոսմետիկա` 0,1 տոկոս, դեղորայք` 0,2 տոկոս։

Միաժամանակ, հունիսին գրանցվել է վառելիքի (1,7 տոկոսով), անձնական օգտագործման ապրանքների (1,4 տոկոս), կոշկեղենի (1 տոկոս), տեքստիլի (0,7 տոկոս), լվացող միջոցների (0,3 տոկոս), ոսկյա իրերի (0,2 տոկոս), հագուստի (0,1 տոկոս), գրենական պիտույքների (0,1 տոկոս) գների անկում։  

Հարկ է նշել, որ պարենային ապրանքների գները Հայաստանում 2016 թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,2 տոկոսով։ –0–