Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ ռուսական գազի տարանցման գնի նվազեցման շուրջ

02.11.2016, 19:36
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հիմնական նպատակներն ու գործոնները։
Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ ռուսական գազի տարանցման գնի նվազեցման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հիմնական նպատակներն ու գործոնները։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

Ընկերությունը հաշվի է առել մի շարք գործոններ, մասնավորապես` Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցումը։

Ընկերությունից նշել են, որ Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր:

«Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Գազպրոմ Արմենիան» երկրի սպառողներին վաճառվող գազի սակագների վերանայման հայտ կներկայացնի ՀԾԿՀ>>

Այլ գործոնների թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվի է առել նաև նաև, որ ակնկալվում է սպառման ծավալների աճ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում։

Հայտում հաշվի է առնվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումն՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

Գործոնների թվում նշվում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:–0–