Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը չեղյալ հայտարարեց ԵՏՄ–ից ներկրվող ավտոմեքենաների համար նախատեսված ԱԱՀ–ն

17.03.2016, 14:26
ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ԱԱՀ–ի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն, ըստ որոնց, առաջարկվում է ազատել ֆիզիկական անձանց ԱԱՀ–ի վճարից ԵՏՄ–ի տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար։  
Հայաստանը չեղյալ հայտարարեց ԵՏՄ–ից ներկրվող ավտոմեքենաների համար նախատեսված ԱԱՀ–ն

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ԱԱՀ–ի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն, ըստ որոնց, առաջարկվում է ազատել ֆիզիկական անձանց ԱԱՀ–ի վճարից ԵՏՄ–ի տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար։  

Օրինագծի հեղինակներն են մի խումբ պատգամավորներ և Հայաստանի կառավարությունը։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրինագծի համահեղինակ Վարդան Այվազյանի խոսքով` փոփոխություններով նախատեսվում է թույլատրել ֆիզիկական անձի կողմից միայն մեկ ավտոմեքենայի արտոնյալ ներկրում, միաժամանակ երկրորդ ավտոմեքենայի ներկրումը կդիտարկվի որպես կոմերցիոն գործունեություն և կհարկվի համապատասխան հարկերով։

«Քանի որ մենք ԵՏՄ անդամ եք, ներառված ենք միասնական տնտեսական տարածքում, որի շրջանակում իրականացվում է ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, հետևաբար, անհրաժեշտություն առաջացավ չեղյալ հայտարարել ԱԱՀ–ի վճարի պահանջը ԵՏՄ տարածից մեքենաներ ներկրելու դեպքում», – ասաց Այվազյանը։

Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրումից հետո տասնօրյա ժամկետում։ Օրինագծի հեղինակների կարծիքով` այն կսկսի գործել ամսվա վերջից։  

Ինչպես նշեց պատգամավորը, ներկա ձևաչափով փոփոխությունները չեն ունենա հակառակ ուժ, այսինքն` չեն տարածվի այն անձանց վրա, ով արդեն վճարել է ԱԱՀ–ն` ներկրելով իր ավտոմեքենան 2015 թ.–ի հունվարի 2–ից հետո (երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ–ի անդամ, խմբագրություն)։ Չնայած չի բացառվում, որ կառավարության հետ քննարկումից հետո օրենքի գործողությունը կարող է տարածվել արդեն ներկրված մեքենաների վրա։

Ավելի վաղ ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանի հարկային քաղաքականությունից ՌԴ–ից ավտոմեքենաների ներկրման հարցում` նշելով, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձանցից 20 տոկոսի չափով ԱԱՀ–ի գանձումը հակասում է ԵՏՄ–ի իրավապայմանագրային դաշտին։

Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով` 2015 թ.–ին Հայաստան է ներկրվել 22 մլրդ դրամի ավտոմեքենա` 2014 թ.–ին գրանցված 44–45 մլրդ դրամի դիմաց։

Տնտեսագետների գնահատականներով` Հայաստանի քաղաքացիները 2015 թ.–ին ԵՏՄ–ից ներկրված ավտոմեքենաների համար որպես ԱԱՀ վճարել են ավելի քան 10 մլն դոլար։ –0–