Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

#ԱԱՀ
















ԱԱՀ վճարումների հետաձգման արտոնություններից օգտված հայկական ընկերությունների ներդրումները երկու տարում կկազմեն 100 մլրդ դրամ. նախարար

100 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել վերջին երկու տարիներին Հայաստանում ԱԱՀ վճարումների հետաձգման ծրագրով, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. 100 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել վերջին երկու տարիներին Հայաստանում ԱԱՀ վճարումների հետաձգման ծրագրով, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

«Ավելացված արժեքի հարկի մասին» վերանայված օրենքի համաձայն` ԱԱՀ-ի վճարումը հետաձգվում է դեպի Հայաստան ավելի քան 300 մլն դրամի ապրանքներ, նոր տեխնոլոգիաներ կամ սարքավորում, կամ նշված գումարը գերազանցող ներդրումային փաթեթ ներկրող ընկերությունների համար։

«Դրանք մոտ 25 ներդրումային ծրագրեր են, որոնց շրջանակներում ներդրվել են ժամանակակից և համաշխարհային չափանիշներին համապատասխան արտադրություններ»,- երեքշաբթի լրագրողներին Չարենցավան կատարած այցի ընթացքում հայտնեց նախարարը։

Բացի այդ, նախարարի խոսքով, 50-60 ձեռնարկություններ կարողացել են կազմակերպել նոր արտադրություններ կամ ամբողջովին վերազինել գոյություն ունեցողները։ «Այդ դինամիկան կշարունակվի նաև հետագայում»,- ասաց Դավթյանը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2011 թվականին ներդրումային ծրագրեր ներկայացրած և հավանության արժանացած ընկերությունների թվում են՝ «Սպայկան», «Լիկվորը», «Ապառաժ Մայնինգը», «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան», «Ամսթեր Ֆլաուերսը» և «Էկոտոմատոն»։ -0-
17.07.2012, 16:52