Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Հայաստանը չեղարկել է ռուսական զենքի մատակարարումներն ԱԱՀ—ն

06.10.2017, 13:08
Հայ խորհրդարանականներն ուրբաթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական պայմանագրերի շրջանակում բացառապես պաշտպանական նշանակությւան արտադրանքի ներկրումն ԱԱՀ–ից ազատելու մասին» օրինագիծը։
Հայաստանը չեղարկել է ռուսական զենքի մատակարարումներն ԱԱՀ—ն

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խորհրդարանականներն ուրբաթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական պայմանագրերի շրջանակում բացառապես պաշտպանական նշանակությւան արտադրանքի ներկրումն ԱԱՀ–ից ազատելու մասին» օրինագիծը։

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը` ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ օրինագծի գործողությունը տարածվում է Ռուսաստանից գնվող բացառապես պաշտպանական նշանակության արտադրանքի վրա։

«Ռուսական սպառազինության մատակարարումների համաձայնագրով չի կարգավորվել հարկային արտոնությունների կիրառման հարցը, ի տարբերություն մաքսայիններրի, որոնք զենքի մատակարարման նկատմամբ կիրառվում են ԵՏՄ–ում գործող միասնական Մաքսային օրենսգրքի շրջանակում»,– ասաց Անանյանը։ 

Նրա խոսքով, օրենքն ազգային մակարդակով կարգավորում է արտոնությունների կիրառումը տվյալ ապրանքատեսակի նկատմամբ։ 


Փոխնախարարն ընգծեց նաև ԵՏՄ շրջանակում այս մասով օրենսդրության ունիֆիկացման անհրաժեշտությունը։ 

Ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի և ՌԴ կառավարությունները Երևանին տասը տարով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների տարկետմամբ մինչև 200 մլն դոլարի պետական արտահանողական վարկի տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել։ -0-