Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը ներառվել է ապրելու համար աշխարհի ամենաէժան երկրների լավագույն 20–ում

21.03.2017, 12:17
Ցանկում ընդգրկվել է 121 երկիր։
Հայաստանը ներառվել է ապրելու համար աշխարհի ամենաէժան երկրների լավագույն 20–ում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ներառվել է ապրելու համար աշխարհի ամենաէժան երկրների լավագույն 20–ում։ Ցանկում ընդգրկվել է 121 երկիր։ 

Այս մասին են վկայում Բնակության արժեքի ցուցիչի (Cost of Living Index 2017) տվյալները, որը կազմել է Numbeo հայտնի հետազոտական պորտալը։

Հայաստանի ցուցիչը կազմում է 33.87։ Մեր երկիրը զբաղեցրել է 19–րդ տեղը ամենաէժան երկրների քսանյակում։

Հետխորհրդային տարածքի պետությունների շրջանում ամենաէժան երկրների քսանյակում են ներառվել Բելառուսը (33.84), Ղազախստանը (30,74), Մոլդովան (28.37), Ադրբեջանը (27.76), Վրաստանը (27.37) և Ուկրաինան (26.22)։

Ամենաթանկը Բերմուդյան կղզիներում բնակվելն է (146,19), ինչպես նաև Շվեյցարիայում (122,06), Իսլանդիայում (111,71), Նորվեգիայում (106,31) և Բահամյան կղզիներում (104,05)։


Numbeo–ն աշխարհի խոշորագույն տվյալների բազան է, որը ձևավորվում է աշխարհի տարբեր քաղաքների և երկրների օգտատերերից ստացված տեղեկատվության հիման վրա։–0–