Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը նոյեմբերին ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է ամեցածր գնաճը

21.12.2015, 12:37
Հայաստանը 2015 թ.–ի նոյեմբերին ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է ամեցածր գնաճը, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Հայաստանը նոյեմբերին ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է ամեցածր գնաճը
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2015 թ.–ի նոյեմբերին ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է ամեցածր գնաճը, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

ԵՏՀ–ի տվյալներով` սպառողական գները 2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել են 1,2 տոկոսով, ինչը ամենացածր ցուցանիշն է ԵՏՄ երկրների շրջանում։ Միաժամանակ ըստ պետբյուջեի`Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 4,1 տոկոսով։

2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ԵՏՄ–ի տարածքում ապրանքների և ծառայությունների գներն ավելացել են 14,0 տոկոսով, ինչը 9,4 տոկոսով ավել է 2014 թ.–ի նոյեմբերի նույն ցուցանիշից։

ԵՏՄ երկրների շրջանում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշն այս տարվա նոյեմբերին գրանցվել է Ռուսաստանում` 15 տոկոս։ Ընդ որում սպառողական գները Ռուսաստանը ամսվա ընթացքում ավելացել են 0,8 տոկոսով։ Ղազախստանում սպառողական գները նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել են 12,8 տոկոսով, ամսվա ընթացքում` 3,7 տոկոսով։

Բելառուսում սպառողական գները նոյեմբերին ավելացել են 11,3 տոկոսով, ամսվա ընթացքում` 0,5 տոկոսով։

Միաժամաանկ գնաճը Ղրղըզստանում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,8 տոկոս։

2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում առավել շատ են աճել ոչ պարենային ապրանքների գները (համապատասխանաբար 4,5, 21,3 և 11,5 տոկոսով), Բելառուսում` վճարովի ծառայությունները (14,7 տոկոսով), Ռուսաստանում` պարենային ապրանքները (16,3 տոկոսով)։–0–