Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանը պետք է ռուսական գազի այլընտրանք գտնի. Միքայել Մելքումյան

17.01.2019, 17:52
Հայաստանը պետք է անի հնարավորինս բնական գազի այլընտրանքային մատակարարման աղբյուր գտնելու համար:
Հայաստանը պետք է ռուսական գազի այլընտրանք գտնի. Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է անի հնարավորինս բնական գազի այլընտրանքային մատակարարման աղբյուր գտնելու համար, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ:

«Վերջին զարգացումների ֆոնին, կապված սահմանում Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացմանը, կարևոր է, որպեսզի Իրանի հետ բնական գազի մատակարարումը չսահմանափակվի միայն ապրանքափոխանակման գործարքով` գազի փոխանակումը էլեկտրաէներգիայով, այլ ուղղվի այլընտրաքային ճանապարհներ գտնելու գործին», - ասաց նա:

Ռուսաստանը Հայաստանի ներքին շուկայի համար բնական գազի միակ մատակարարն է: «Կապույտ վարելիքը» Հայաստան է գալիս նաև Իրանից, սակայն Հայաստանի տարածքում գազը վերացվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է Իրան վերադարձնելու համար` բնական գազի 1 խորանարդ մետրի համար 3 կվ ժամի հաշվարկով:

«Այդ գործարքը բավականին շահավետ է Հայաստանի համար», - ասաց Մելքոնյանը` նշելով, որ վերջին երեք ամիսներին Հայաստան մատակարարված իրանական գազի ծավալները հասել են 515-520 մլն խմ.:

«Եթե կարողանանք եռապատկել Իրանից մատակարարվող գազի ծավալը` հաղթահարելով 1-1,5 մլրդ խորանարդ մետրի ցուցանիշը, ապա Հայաստանի էներգետիկ բնագավարում լուրջ դրական հավասարակշռության կհասնենք», - ասաց նա:

Ըստ պատգամավորի, Հայաստանի և Իրանի միջև արդեն 4 տարի կառուցվում է բարձր լարման էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգ, սակայն կրկնակի հարկումը բացառելու համար անհրաժեշտ է օրենսդրական հիմք, ինչը տորպեդավորում է շինարարության ավարտը:

2018 թ.-ի դեկտեմբերի վերջին «Գազմպրոմ» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է 2019 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին` նախկին 150 դոլարից դարձնելով այն 165 դոլար:-0-