Հայաստանը թարմացնում է իր սպառազինությունը. Փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը ոչ միայն արդիականացնում է առկա սպառազինությունը, այլև նորն է ձեռք բերում։ Այս մասին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Հայաստանը ակտիվորեն թարմացնում է իր զինանոցը: Խոսելով սպառազինության արդիականացման մասին, մենք ի նկատի ունենք ոչ միայն առկա տեսակների թարմացումը, այլև նորերի ձեռքբերումը: Եվ խոսքը միայն նշված ինքնաթիռների մասին է, այլև ուրիշ տեխնիկայի»,- ասաց նա, առանց մանրամասնելու` նշելով, որ դա ռազմական գաղտնիք է:
Ընդ որում Բալայանն ընդգծեց, որ նոր սպառազինության գնումները ներառված են 2020 թ.-ի Հայաստանի պետբյուջեի պաշտպանության ծախսերի մեջ:
Նախկինում տեղեկացվել էր, որ Մոսկվան և Երևանը 4 բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր են կնքել, որոնք Հայաստանի Զինված ուժերը պետք է ստանան 2020 թ.-ին: Ընդ որում, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հայկական Ռազմաօդային ուժերը գնում են նոր, ոչ թե օգտագործված ավիատեխնիկա:
Հայաստանի 2020թ.-ի պետբյուջեի ծրագրի համաձայն, պետության պաշտպանական ծախսերը, 2018 թ.-ի համեմատ, կաճեն 25,3%-ով:-0-