Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը վավերացրել է Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության հաստատման համաձայնագիրը

05.10.2017, 15:41
Հայաստանը  օդային հաղորդակցություն կհաստատի Լյուքսեմբուրգի հետ:
Հայաստանը վավերացրել է Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության հաստատման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ պատգամավորները հինգշաբթի ԱԺ նիստում վավերացրել են Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության հաստատման համաձայնագիրը։

Ինչպես ներկայացնելիս նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ.–ի դեկտեմբերի 8–ին Լյուքսեմբուրգում և միտված է ազատ մրցակցային դաշտ ապահովել

երկու երկրների ավիափոխադրողների համար։  

«Համաձայնագիրը նախատեսում է թռիչքների անվտանգության ապահովման դրույթներ, կարգավորում է ավիափոխադրողների իրավունքները և թռիչքների քանակը», – ասաց Ավետիսյանը։ 

Նրա խոսքով, համաձայնագիրը կնպաստի օդային հաղորդակցության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կանոնակարգմանը և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։ –0–