Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը հայտնել է կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը

12.10.2016, 14:51
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը:
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը հայտնել է կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կայանի վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը:

Նրա խոսքով, հայկական ատոմակայանը սեպտեմերի 20-ի կեսգիշերից կանգնեցվել է ամենամյա պլանային վերանորոգման և վերալիցքավորման:

«Պլանային վերանորոգման ծրագրի և ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համաձայն նախատեսվում է, որ այս աշխատանքները կտևեն 67 օր և նոյեմբերի 25-ին ժամը 24:00-ին էներգաբլոկը կմիացվի էներգահամակարգին», - ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ պլանային վերանորոգման շրջանակում այս տարի իրականացվում է ռեակտորային տեղակայանքի 100 տոկոսանոց ստուգում` սկսած ռեակտորի իրանից, շոգեգեներատորի ամբողջական ստուգումից, նրա համակարգերից, զոդած կարերից:–0–