Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին

05.02.2016, 20:11
ԼՂՀ նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին։
ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարեւորագույն հիմքերից մեկը՝ հավելելով, որ երկրի տնտեսական առաջընթացը մեծապես կախված է նրանց զարգացվածության աստիճանից: 

Երկրի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:–0–