Լևոն Զուրաբյանը պահանջում է վերանայել Հայաստանի 2016 թ.–ի պետբյուջեն
13.06.2016,
13:51
ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պահանջել է վերանայել Հայաստանի 2016 թ.–ի պետբյուջեն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պահանջել է վերանայել Հայաստանի 2016 թ.–ի պետբյուջեն։
«Այսօրվա դրությամբ փոխվել են բազմաթիվ առաջնահերթություններ, որոնք հաշվի էին առնվել 2016 թ.–ի պետբյուջեն ընդունելիս, և, հետևաբար, հարկավոր է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ` պետբյուջեն վերանայելու համար», – ասաց Զուրաբյանը։
Սակայն նիստին ներկա վարչապետն ու կառավարության անդամները, ինչպես նաև ԱԺ խոսնակը չարձագանքեցին պատգամավորի առաջարկին, քանի որ, ըստ կանոնակարգի, նման հարցի կարելի է պատասխանել միայն հարցուպատասխանի ժամանակ։
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է ԱԺ–ի կողմից 2015 թ.–ի դեկտեմբերի 9–ին։ Պետյբուջեի ծախսերի մասը նախատեսված է 1 տրիլիոն 377 մլրդ դրամի չափով (ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 25,3 տոկոս), իսկ եկամուտների մասը` 1 տրիլիոն 186,3 մլրդ դրամի չափով (եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 21,8 տոկոս)` 197 մլրդ դրամի չափով պակասուրդի դեպքում (պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը` 3,5 տոկոս)։ Ըստ պետբյուջեի` հարկերն ու տուրքերը եկամուտների մասում կկազմեն 1 տրիլիոն 129 մլրդ դրամ։
Պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով, ՀՆԱ–ի դեֆլյատոր–ցուցիչը` 4 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3,5 տոկոսի չափով։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն, 2016 թ.–ի արդյունքում, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է հասնում արտաքին պարտքին ($1 – 479,16 դրամ)։ -0-