Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
0

Նավթի գինը չորեքշաբթի աճում է` նախօրեին գրանցված անկումից հետո

12.10.2016, 12:30
Նախօրեին նավթի գնանշումները նվազել են արդյունահանման սահմանափակման վերաբերյալ  նավթահանող երկրների համաձայնագրի հետ կապված կասկածների հիման վրա:
Նավթի գինը չորեքշաբթի աճում է` նախօրեին գրանցված անկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին նավթի գնանշումները նվազել են արդյունահանման սահմանափակման վերաբերյալ նավթահանող երկրների համաձայնագրի հետ կապված կասկածների հիման վրա:

Հոկտեմբերի 11-ի առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,73 դոլարով (1,4%) ` մինչև 52,41 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է Ֆինմարկետը:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսը նվազել է 0,56 դոլարով (1,1 տոկոս) և կազմել 50,79 դոլար մեկ բարելի համար:

Դեկտեմբերյան ֆյուչերսի արժեքը նվազել է 0,63 դոլարով (1,2%) և կազմել 51,24 դոլար մեկ բարելի դիմաց:

Այսօր նավթի գները աճի միտում են գրանցում:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Երևանի ժամանակով ժամը 08:37-ին ավելացել է 0,20 դոլարով (0,4%)` մինչև 52,61 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գնանշումը աճել է 0,10 դոլարով (0,2)` մինչև 50,89 դոլար մեկ բարելի համար: -0-