Նավթը թանկանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ նավթի գներն աճել են` Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցների ընդլայնման մասին տեղեկատվության ֆոնին, որը ՕՊԵԿ-ի երկրորդ անդամն է նավթի արդյունահանման ծավալով։
Փետրվարի 3-ի առուվաճառքի արդյունքում, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը աճել է 0,24 դոլարով (0,42%)` բարելի դիմաց կազմելով 56,56 դոլար, հաղորդում է Ֆինմարկետը։
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսը թանկացել է 0,29 դոլարով (0,5%)` բարելի դիմաց հասնելով 53,83 դոլարի։ Ապրիլյան ֆյուչերսը կազմել է 54,47 դոլար մեկ բարելի դիմաց։
Այսօր նավթը շարունակում է թանկանալ:
Երևանի ժամանակով ժամը 08։44–ին Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը Լոնդոնի բորսայում ավելացել է 15 ցենտով (0,3%)` բարելի դիմաց հասնելով 59,96 դոլարի։
WTI տեսակի մարտի ֆյուչերսի գնանշումը NYMEX–ում նշված ժամանակահատվածում ևս ավելացել է 15 ցենտով (0,3%)` բարելի դիմաց կազմելով 53,98 դոլար։ –0–