Հայաստանում մեկնարկել է 3,3 մլն. եվրո արժողությամբ օրգանական գյուղատնտեսության աջակցման երկրորդ ծրագիրը
15.12.2015,
15:05
Հայաստանում երեքշաբթի պաշտոբապես մեկնարկել է 3,3 մլն. եվրո արժողությամբ օրգանական գյուղատնտեսության աջակցման երկրորդ ծրագիրը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում երեքշաբթի պաշտոբապես մեկնարկել է 3,3 մլն. եվրո արժողությամբ օրգանական գյուղատնտեսության աջակցման երկրորդ ծրագիրը:
Օրգանական գյուղատնտեսության աջակցման երկրորդ ծրագիրը կտևի 37 ամիս, բյուջեն 3,3 մլն. եվրո է, որից 2,8 մլն. եվրոն տրամադրել է Եվրամիությունը, իսկ 0,5 մլն. եվրոն Ավստրիայի զարգացման գործակալությունը:
»Ծրագրի նպատակն է ֆերմերներին և ագրոբիզնեսին աջակցել օրգանական գյուղատնտեսության անցման ժամանակահատվածում, ինչպես նաև ընդլայնել գյուղարտադրության ծավալները, գրավել միջազգային նոր շուկաներ, տեղական շուկայում ապահովել բիոմթերքը»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, ծրագիրը 4 բաղկացուցիչ ունի` իրավական դաշտի ապահովում, ֆերմերներին ֆինանսական աջակցության (դրամաշնորհներ) ապահովում, շուկաներում մուտքի ապահովում, առավելություն ունեցող օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկման մակարդակի բարձրացում:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացումը գյուղատնտեսության նախարարության համար գերակա խնդիր է, որն արտացոլված է հմընթաց զարգացման ծրագրում»,-ասաց Հարությունյանը:
Նմանատիպ առաջին ծրագիրը մեկնարկել էր այս տարվա հունվարին, որի տևողությունը ևս 3 տարի է, բյուջեն 25 մլն. եվրո:-0-