Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով

16.10.2019, 16:23
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:

2020 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երրորդ երկրներից անձնական օգտագործման համար մեքենաների ներկրման նոր կարգ և հարկերը կհաշվարկվեն միասնական դրույքով` տուրքերի և ԱԱՀ-ի չափով, ինչը կախված կլինի ներկրվող մեքենայի տարեթվից, նրա արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից:

«Հայաստանի ԵՏՄ մտնելուց հետո 5 տարի գործում էր ավտոմեքենաների ներմուծման արտոնյալ ռեժիմ, ինչի հաշվին 2018 թ.-ին արձանագրվել է մեքենաների ներկրման բում: Հոկտեմբերի 14-ի տվյալներով երկիր ներկրվել է 114 հազար մեքենա, ինչը 60-63 հազարով ավելի շատ է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ», - ասաց Անանյանը լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց, որ արդյունքում պետբյուջը վճարվել է 17 մլրդ դրամով ավելի տուրքեր, որոնք հասել են 51 մլրդ դրամի ցուցանիշի:

Միաժամանակ ՊԵԿ-ի ղեկավարը նշեց, որ ներկրման կանոները փոխվում են հունվարի 1-ից և, բնականաբառ, հին տուրքերը կգործեն մինչև 2019 թ.-ի ավարտը:

Միաժամանակ նա նշեց, որ ՊԵԿ-ն ունի այնպիսի գործիք, ինչպիսին է նախնական հայտարարագիրը, որով կարող են օգտվել այն մարդիկ, որոնց մեքենաները դեռ ներկրման ճանապարհին չեն, սակայն այս գործիքը չի վերաբերվում ֆիզիկական անձանց ուղեկցող բեռի:

«Եթե բիզնեսը վստահ է, որ ավտոմեքենան Հայաստան կհասնի մեկ ամսվա ընթացքում, ապա կարող է մինչև տարեվերջ ներկայացնել նախնական հայտարարագիր և նշել այն մաքսակետը, որտեղ կիրականացվի մաքսազերծումը: Եթե այդ դեպքում բեռը հասնի Հայաստան հունվարի 25-ին, ապա այն կարող է ձևակերպվել մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի 25-ը գործող օրենքներով», - ասաց Անանյանը:

Միաժամանակ նա ձեռներեցներին խորհուրդ տվել` խորհրդակցել բեռների նման ձևակերպման հարցում, քանի որ մեծ նշանակություն կունենա, թե ինչպես այն կձևակերպվի` որպես ուղեկցող բեռ թե ոչ:-0-