Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյան. պատրաստ ենք երկրում ապահովել ներդրումային բում

07.06.2018, 14:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ են երկրում ապահովել ներդրումային բում։
Փաշինյան. պատրաստ ենք երկրում ապահովել ներդրումային բում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ են երկրում ապահովել ներդրումային բում։

Նա նշեց, որ հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ արդեն իրականացրել են ներդրումներ։ Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ Հայաստանում ներդրում կատարելու հետաքրքրվածության նման մակարդակ չի եղել։

«Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ներդրումային հետաքրքրվածությունը շատ շուտով վերաճի ներդրումային բումի։ Կրկին կոչով դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին. ոչնչի մի′ սպասեք, եկե′ք և ներդրում կատարե′ք Հայաստանում։ Հարստացեք և հարստացրեք. դրա համար այլևս չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ», – ասաց նա ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ։ 

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է ստեղծել ԱԱԾ–ին առընթեր Ներդրումների անվտանգության ապահովման բաժին։

«Այս քայլով մենք կձևավորենք բարենպաստ ներդրումային միջավայր։ Յուրաքանչյուր ներդրող, դուրս գալով հայաստանյան շուկա, պետք է իրեն անվտանգ զգա», – ընդգծեց կառավարության ղեկավարը։–0–