Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Պուտինին զարմացրել են ռուսական գազի գները հայ սպառողի համար. Փաշինյան

24.10.2018, 15:39
Փաշինյանի խոսքով, Պուտինին զարմացրել են ռուսական գազի գները հայ սպառողի համար։
Պուտինին զարմացրել են ռուսական գազի գները հայ սպառողի համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բնակչության համար գազի գնի նվազեցման հարցով զբաղվող աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից, սկսել է իր աշխատանքը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով ԱԺ–ում վարչապետի ընտրություններից առաջ։

Նախօրեին «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

«Խմբի ստեղծումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված մեր պայմանավորվածություններով։ Երբ ես նրան ներկայացրեցի իրավիճակը, որի դեպքում գազը Հայաստան է ներկրվում մի գնով, իսկ բնակչությանը վաճառվում մեկ այլ գնով, նա, անկեղծ ասած, զարմացավ», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, ՌԴ նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն իրավիճակն ուսումնասիրելու անհրաժեշտության և ստացված փաստերի հիման վրա խնդիրը լուծելու մասին։–0–