ՔԱԳՎ. Գյումրու «Շիրակ» օդանավակայնի արդիականացմանը կհատկացվի 2 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի, /ԱՌԿԱ/. Գյումրիի օդանավակայանի արդիականացմանը նախատեսվում է հատկացնել 2 մլն դոլար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Կկառուցվի սարքավորումների համար նախատեսված նոր պահեստ, նոր կաթսայատուն, տեղադրվում է ջեռուցման համակարգ, օդանավակայանի սպասասրահում նախատեսվում է փոխել պատուհանները», – ասաց նա։
Ավետիսյանի խոսքով, օդանավակայնը դառնում է ավելի գրավիչ տարբեր ավիաընկերությունների համար ։
«Օդանավակայի աշխատանքի վերսկսումից հետո սպասարկվել է 56 հազար ուղևոր, ընդ որում միայն այս տարվա օգոստոսին ուղևորահոսքը կազմել է 12 հազար մարդ։ Նշեմ նաև, որ ընկերությունները չեն զբաղվում Երևանից Գյումրի չվերթերի տեղափողումներով, հակառակը` բացվում են նոր ուղություններ, ինչը, բնականաբար, բարձրացնում է ընդհանուր ուղևորահոսքը», – ասաց նա։
Միաժամանակ, Ավետիսյանի խոսքով, «Շիրակ» օդանավակայանը պատրաստ չէ, որպեսզի այնտեղ բեռնափողադրումներ իրականացվեն, քանի որ չկան համապատասխան պայմաններ։
«Եթե անհրաժեշտություն լինի հարմարություններ ստեղծել բեռնափոխադրումների համար, ապա այդ ուղությամբ աշխատանք կիրանացվի», – ասաց նա։
Ներկա պահին Հայաստանում գործում է երկու օդանավակայան` երևանյան «Զվարթնոցը» և Գյումրու «Շիրակը», որոնք, համաձայն 2001 թ.–ին ՀՀ կառավարության հետ կնքած կոնցեսիոն համաձայնագրի, շահագործվում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի կողմից 30 տարի ժամկետով։