Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Ռուսաստանից Հայաստան իրականացված փոխանցումները մարտին աճել են գրեթե մեկ երրորդով

02.05.2016, 14:57
Հայկական բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները 2016 թ.–ի մարտին կազմել են մոտ 28,8 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 28,8 տոկոսով
Ռուսաստանից Հայաստան իրականացված փոխանցումները մարտին աճել են գրեթե մեկ երրորդով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները 2016 թ.–ի մարտին կազմել են մոտ 28,8 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 28,8 տոկոսով։

Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, 2015 թ.-ի մարտի համեմատ, նվազել են 1 տոկոսով:

Հայաստան իրականացված դրակաման փոխանցումները 2015 թ.-ի ընթացքում նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար:

Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայամանավորված է ռուբլու հսկայական արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխացումների նվազմամբ: Ռուսաստանից հանրապետություն իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.-ին նվազել են 36,1 տոկոսով` կազմելով 915,9 մլն դոլար:

Չնայած Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի կրճատմանը, նրանց մասնաբաժինը հանրապետություն իրականացված փոխանցումների համախառն ծավալում գերիշխող է մնացած երկրների շրջանում: Հանրապետություն իրականացվող մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսաստանյան փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 55 տոկոս:

Հատկանշական է, որ մարտին Հայաստանից Ռուսաստան դրամական միջոցների արտահոսքը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 4,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 50,3 տոկոսով` կազմելով 17,1 մլն դոլար:

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 11,6 մլն դոլար, ինչը 95,2 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից, բայց 34,1 տոկոսով քիչ է 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի ցուցանիշից:

2016 թ.-ի մարտին հանրապետություն իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել են ավելի քան 52,4 մլն դոլար` մեկ ամսում աճելով 3,4 տոկոսով և նվազելով 2,9 տոկոսով` 2015 թ.-ի մարտի համեմատ: -0-