Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

«Ռուսգիդրոն» բանակցություններ է վարում Սևան–Հրազդան ՀԷԿ–ի վաճառքի շուրջ

06.09.2017, 14:53
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար։
«Ռուսգիդրոն» բանակցություններ է վարում Սևան–Հրազդան ՀԷԿ–ի վաճառքի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար, որն ընկերության ղեկավարությունը որոշել է վաճառել որպես ոչ պրոֆիլային ակտիվ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ինչպես Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին տեղեկացրել է «Ռուսգիդրո» ընկերության ղեկավար Նիկոլայ Շուլգինովը, «Ռուսգիդրոն» դեռ շահավետ պայմաններ չի ստացել պոտենցիալ գնորդներից։

«Մենք շարունակում ենք աշխատել պոտենցիալ գնորդի հետ, դեռ շահավետ կոմերցիոն պայմաններ չենք տեսնում, շարունակում ենք որոնումներն ու բանակցությունները։ Սակայն ՀԷԿ–ի վաճառքի գաղափարից չենք հրաժարվել», – ասել է Շուլգինովը։

Նա նշել է, որ այժմ բանակցություններ են ընթանում արդեն երկրորդ պոտենցիալ գնորդի հետ, սակայն կա նաև ակտիվի գնման առաջարկ։ Նրա խոսքով, Սևան–Հրազդան ՀԷԿ–ով հետաքրքրվում են «տեղական, բայց հանրապետության հետ կապ չունեցող» ընկերություններ։

«Ռուսգիդրոն» որոշել է վաճառել Սևան–Հրազդան կասկադը, քանի որ ընկերությունը չունի միջազգային նախագծերի զարգացման ռազմավարություն։ –0–