ՏՄՊՊՀ–ն կստուգի գնագոյացումը ցիտրուսային մրգերի շուկայում
Նրա խոսքով` հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայում առկա գներն ու ստուգում է շուկա` նոր մատակարարների մուտքի հետ կապված խնդիրները։
«Հարկավոր է միայն նշել, որ հաշվի է առնվում նաև այն փաստը, որ ցիտրուսայինները զուտ սեզոնային ապրանք է, ինչը ևս ազդում է գնագոյացման վրա», – ասաց Շաբոյանը։
Նա նաև նշեց, որ ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություն է անցկացրել բանանի շուկայում և չի հայտնաբերել խոչընդոտներ նոր ներկրող–ընկերությունների շուկա դուրս գալու համար։
Նրա խոսքով` 2015 թ.–ին Հայաստանում բանանի շուկայում հայտնվել են նոր փոքր և միջին ներկրողներ` շուրջ ինը ընկերություն, որոնք արտադրանք են մատակարարում ԵՏՄ երկրներից։
«Ընդհանուր առմամբ, բանանի ներկրումը ԵՏՄ–ից այդքան էլ ձեռնտու չէ` ավանդական մատակարար–երկրների համեմատ, սակայն այս փաստը վկայում է, որ շուկան ազատ է», – ասաց Շաբոյանը։
Մի քանի տարի շարունակ Հայաստանում բանանի ներկրմամբ զբաղվում է հիմնականում «Քեթրին գրուպ» ընկերությունը։
ԱՎԾ–ի վերջին տվյալներով` 2014 թ.–ին Հայաստան է ներկրվել 12 057.6 տոննա բանան (9 106.8 հազար դոլար)` 2013 թ.–ին ներկրված 9886.1 տոննայի դիմաց (11 090.7 հազար դոլար)։–0–