Տիգրան Սարգսյան. Ռուսաստանը հրավիրում է ԵՏՄ երկրներին մասնակցել արդյունաբերական գոտու ստեղծմանը Եգիպտոսում
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հրավիրում է ԵՏՄ անդամ պետություններին մասնակցել Եգիպտոսում արդյունաբերական գոտու ստեղծման մեծ նախագծին, Եվրասիական համագործակցության միջազգային երրորդ համաժողովում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Նախորդ շաբաթ հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ, և նա հանդես է եկել դեկտեմբերին բիզնես համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ, որը կարող է օգնել իրականացնել մեր բիզնես շահերը բանակցային գործընթացում», – ասաց նա։
Ըստ Սարգսյանւի, հիմա բանակցություններ են տարվում ապրանքային խմբերի, մաքսային արտոնությունների վերաբերյալ, և անհրաժեշտ է բիզնեսի կարծիքը շուկա ներթափանցելու համար։
«Նրանից, թե իչպես կանցկացնենք բանակցությունները, կախված կլինի բիզնեսի ներգրավվածության մակարդակը այդ գործընթացներում», – ասաց նա։
Պորտ Սայիդից դեպի արևելք Եգիպտոսում ռուսասական արդյունաբերական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ին։ 5.2 մլն ք/մ տարածության վրա նախատեսվում է հատուկ գոտու ստեղծում` պարզեցված հարկային ռեժիմով ռուսական ռեզիդենտ ձեռնարկությունների համար։
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը։
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքը զուգորդված է «Եվրասիական տնտեսական շաբաթի» միջոցառումների հետ՝ խոշորագույն միջազգային գործնական համաժողովի ԵԱՏՄ տարածության վրա, ինչն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի փոխշահավետ երկխոսության և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների համար:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցի ԱՄՆ-ից ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես՝ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը:–0–