Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Վերին Լարս» անցակետն առնվազն ևս 10 օր փակ կլինի

04.07.2016, 13:55
«Վերին Լարս» անցակետը փակ կլինի առնվազն ևս 10-ից 15 օր:
«Վերին Լարս» անցակետն առնվազն ևս 10 օր փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Վերին Լարս» անցակետը փակ կլինի առնվազն ևս 10-ից 15 օր, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։

«Վերին Լարսը «կյանքի ճանապարհն է» մեզ համար, որը կապում է մեզ Ռուսաստանի շուկայի հետ: Ստեղծված իրավիճակից տուժում են բոլորը`  և´ սպառողները, և´ փչացող ապրանքների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները»,-ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն»-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: 

Նրա խոսքով, լաստանավով փոխադրումները լուծում չեն, քանի որ չեն կարող ապահովել փոխադրումների անհրաժեշտ ծավալները, ինչպես նաև աճում է արտադրանքի գինը, ինչն այն դարձնում է անմրցունակ:

 «Հայ հողագործներն արդեն բողոքում են, որ ստիպված են վաճառել իրենց արտադրանքն ավելի էժան գնով, քան նախատեսում էին, քանի որ այն հնարավոր չէ արտահանել», - ասաց Չիլինգարյանը:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ, որպես այլընտրանքային երթուղի, հայկական առաքիչ ընկերությունները կարող են փոխադրել բեռը Փոթիից մինչև Նովոռոսիյսկ լաստանավով:

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին այն մասին, թե որքան մեքենա և մարդ է մնացել «Վերին Լարս» անցակետում` Չիլինգարյանը ասել է, որ ռուսական կողմից կուտակվել է շուրջ 100-150 մեքենա, որոնցում մոտ 200-300 մարդ կա:

Հայկական և ռուսական իշխանությունների պայմանավորվածության հիման վրա` ՌԴ ԱԻՆ օդանավերով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի: -0-