Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Վոլինկին. «Մեղրի» ԱՏԳ-ն հեռանկարային է Հայաստանի ու ԵՏՄ-ի համար

19.12.2017, 17:10
Սա Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին չէ, սակայն հենց «Մեղրիի» հետ են մեծ հույսեր կապվում, և այն մեծ  հեռանկարներ է բացում:
Վոլինկին. «Մեղրի» ԱՏԳ-ն հեռանկարային է Հայաստանի ու ԵՏՄ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մեղրի» ազատ տնտեսական գոտին հեռանկարային է Հայաստանի ու ԵՏՄ-ի համար, ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Մեղրիի ԱՏԳ-ի բացումը կայացել է այս տարվա դեկտեմբերի 15-ին: Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։

«Սա Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին չէ, սակայն հենց «Մեղրիի» հետ են մեծ հույսեր կապվում, և այն մեծ  հեռանկարներ է բացում  ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԵՏՄ-ի տնտեսության զարգացման համար», - ասաց Վոլինկինը:

Դեսպանը նաև նշեց, որ բացի այնպիսի ակնհայտ առավելություններից, ինչպիսին են նոր աշխատատեղերի ստեղծումը, նման ազատ տնտեսական գոտիները թույլ են տալիս խուսափել տարբեր պատժամիջոցներից, որոնք այդ թվում կիրառվում են Ռուսաստանի դեմ:

«Հայաստանում գտնվող ազատ տնտեսական գոտում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս ինչպես ռուսական ձեռնակատիրություներին, շրջանցելով տնտեսական պատժամիջոցները, մուտք գործել եվրոպական շուկա, այնպես էլ եվրոպական ընկերություներին մտնել ռուսական ու եվրասիական շուկաներ», - հայտարարեց Վոլինկինը: 

Գոտու կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն դոլար, որից 28 մլն դոլարը կապիտալ ծախսերն են։ Սա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջնահերթ ներդրումային ծրագրերից մեկն է։ Նախատեսվում է ընդլայնել ԱՏԳ գործունեությունը, ենթակառուցվածքները, 70 հետկարով ավելացնել տարածքը՝ աստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար: Նախատեսվում է, որ գոտում կգործի մոտ 100–120 ընկերություն, որոնցից ստացված հասույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար։ Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում նախատեսվում է հասցնել 350–400 մլն դոլարի։ ԱՏԳ–ի գործունեությունն արդեն ամրագրված է ԵՏՄ Մաքսային օրենսգրքով։ ԵՏՄ–ում duty-free համակարգով ընդհանուր առմամբ կգործի 7 նման գոտի։ -0-