Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Վրաստանի տարածքով անցնող գազատարն Ադրբեջանին վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ

07.12.2016, 12:17
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
Վրաստանի տարածքով անցնող գազատարն Ադրբեջանին վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Այդ մասին պարբերականին հայտնի է դարձել վրացի պատգամավորներից:

Ինչպես տեղեկացրել է թերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը,  Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը:

«Նման մտադրության մասին նախկինում ևս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի», - ընդգծել է Հարությունյանը:

Նա ավելացրել է, որ գազատարի անխափան շահագործումը բխում է նաև Վրաստանի շահերից, քանի որ գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար: -0-