Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ

20.01.2017, 20:15
«ԱՌԿԱ» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական ԶԼՄ–ներում ուրբաթ տեղեկություն էր շրջանառվում Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին։

Մասնավորապես, խոսքը Թումանյան փողոցի և Բաղրամյանի պողոտայի վրա գտնվող սուպերմարկետների մասին է։

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, սուպերմարկետները փակվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային ստուգում իրականացնելու նպատակով։

«ԱՌԿԱ» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։ 

«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»,– նշել են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

«SAS» սուպերմարկետների ցանցը ներառված է «SAS Group»–ում, որը պատկանում է ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանին։–0–