ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի վառելիքի շուկայում նոր խոշոր ներմուծողի մասին
29.01.2019,
12:28
Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«5-6 ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան», - նշվում է հոդվածում։
Թերթին հայտնի է դարձել, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։ Ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը:-0-