«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերին ուղևորահոսքն աճել է 29 տոկոսով
07.12.2016,
12:01
2016 թվականի նոյեմբեր ամսին, 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 29 տոկոս աճ:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի նոյեմբեր ամսին, 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 29 տոկոս աճ, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ընդ որում, 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով` կազմելով 1 916 522 մարդ:
Միաժամանակ, «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականի 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին: -0-