Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են բարձր վարձատրվող աշխատատեղեր, սոցիալական դրամաշնորհներ և բնակարանային հարցի լուծում. ՀՀ վարչապետ

07.11.2013, 10:53
Հայաստանում միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են բարձր վարձատրվող աշխատատեղեր, սոցիալական դրամաշնորհներ և բնակարանի հարցի լուծում, չորեքշաբթի «Օբոզրևատել» ինտերնետ պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են բարձր վարձատրվող աշխատատեղեր, սոցիալական դրամաշնորհներ և բնակարանային հարցի լուծում. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են բարձր վարձատրվող աշխատատեղեր, սոցիալական դրամաշնորհներ և բնակարանի հարցի լուծում, չորեքշաբթի «Օբոզրևատել» ինտերնետ պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Միաժամանակ Սարգսյանն անդրադարձել է Սփյուռքի ներկայացուցիչների դերին, մասնավորապես` Հայաստանում նրանց կատարած ներդրումներին, երկրի բիզնես միջավայրի բարելավմանը։ Նա հիշեցրել է նաև, որ Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ երկրների շրջանում և 37–րդ–ը` համաշխարհային ծավալով։ «Դա լավ ցուցանիշ է։ Սակայն, իհարկե, դեռ շատ ոլորտներ կան, որտեղ անհրաժեշտ է առավել խորը բարեփոխումներ իրականացնել։ Դա առաջին հերթին հարկային և մաքսային վարչարարության ոլորտներն են, ինչպես նաև դատական ատյաններում առաջացող վեճերի լուծման և ձեռնարկությունների սնանկացման հետ կապված հարցերը»,– նշել է նա։

Խոսելով բնակչության բարեկեցության բարելավման և աղքատության մակարդակի կրճատմանն ուղղված բարեփոխումների մասին` Սարգսյանն ընդգծել է, որ այդ խնդիրը նախևառաջ հնարավոր է լուծել աշխատատեղերի ստեղծման և տնտեսական բարիքի ստեղծման գործընթացում աշխատունակ բնակչության ներգրավման ճանապարհով։

«Այդ տեսանկյունից, վերջին 3 տարիների ընթացքում կառավարությունը որակապես փոխեց սոցիալական քաղաքականության վեկտորը։ Այսօր իրականացվող սոցիալական քաղաքականությունն ուղղված է ոչ թե ֆինանսական օգնության ցուցաբերմանը և բնակչության աղքատ շերտի աջակցմանը, այլ նրանց ինքնաղեկավարման և աշխատանքի տեղավորման միջոցով աղքատության խնդիրների լուծման համար պայմանների ստեղծմանը»,– նշել է նա։ Նա անդրադարձել է նաև  աշխատատեղերի ստեղծման և պետական միջոցների հաշվին քաղաքացիների վերաորակավորմանն ուղղված սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ավելացման ուղղությամբ երկրում անցկացվող քաղաքականությանը, ինչպես նաև կրթության հասանելիությանը։

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ աղքատության հիմնական պատճառը կրթության ցածր մակարդակն է։ Կրթության անհասանելիությունը ֆունդամենտալ պատճառներից մեկն է, որն աղքատություն է ծնում։ Այդ պատճառով աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է պայքարել ոչ թե հետևանքների, այլ դրանց համար պատճառ հանդիսացող երևույթների դեմ` բոլոր քաղաքացիներին կրթության հավասար հասանելիություն տրամադրելով»,– ասել է վարչապետը` ընդգծելով, որ աղքատ ընտանիքների մոտ գումարի բացակայությունը պետք է պատճառ չհանդիսանա նրանց երեխաներին որակյալ կրթություն ստանալուց զրկելու համար։  «Եվ միջնակարգ, և մասնագիտական–տեխնիկական, և բարձրագույն կրթության մակարդակում` կառավարության ծրագրում ֆիքսված է պետության հաշվին աղքատ ընտանիքների երեխաների կրթության ֆինանսավորման մասին թեզը»,– ասել է վարչապետը։


Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում աշխատավարձի աճը հնարավոր է ապահովել նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում։ «Այդ ոլորտում տարեկան 15 տոկոսանոց աճ է գրանցվում, և բնագավառը լրացուցիչ 2000 նոր որակյալ մասնագետների կարիք ունի։ Քանի որ ՏՏ–ն գերակա ոլորտներից մեկն է, մենք որոշեցինք ավելացնել բուհերում այդ մասնագիտությունների պետպատվերները, ինչպես նաև պայմանագրեր կնքեցինք այն ձեռնարկությունների հետ, որոնք անմիջականորեն համագործակցում են հայկական բուհերի հետ` համատեղ ուսուցանող ամբիոններ ստեղծելով»,– ասել է Սարգսյանը` հիշեցնելով, որ «Synopsis», «Microsoft», «D-Link», «Mentor Graphics», «National Instruments» և մի շարք այլ առաջնակարգ ընկերություններ որոշում են կայացրել աշխատել Հայաստանում և այստեղ իրենց կենտրոնները բացել։

Վարչապետ տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հաստատել է գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, որը ենթադրում է, որ այս կամ այն մարզում կատարած ներդրումները պետք է հաշվի առնեն այդ փաստը` լրացուցիչ որակյալ աշխատատեղեր ստեղծելով մարզերում, գյուղատնտեսության հետ ուղղակիորեն կապ չունեցող բնագավառներում։ «Այսինքն, մենք այլևս իրավունք չունենք գյուղատնտեսության զարգացումը դիտարկել` անջատելով գյուղի զարգացումից։ Գյուղը պետք է հարմարավետ լինի մարդկանց բնակվելու համար, որտեղ պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,– ասել է Սարգսյանը։ –0