Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը ճիշտ քայլ է. սոցիոլոգ
27.12.2013,
15:16
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը ճիշտ քայլ էր։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը ճիշտ քայլ էր։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։
«Կենսաթոշակային բարեփոխումների ներմուծումը թույլ կտա պետությանը մեզ համար արժանի կյանք ապահովել տարեց հասակում և թոշակի անցնելուց հետո շարունակել ապրել լիարժեք կյանքով»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Ադիբեկյանը։
Պատասխանելով կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Ադիբեկյանը նշեց, որ այդ քայլը նույնպես ճիշտ էր։ Ըստ սոցիոլոգի, եթե այդ բաղադրիչը չներմուծվեր կենսաթոշակային համակարգում, ապա ՀՀ ոչ մի քաղաքացի չէր համաձայնի իր գումարները հանձնել կենսաթոշակային ֆոնդերին։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, որ 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։
Խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հնարավոր ռիսկերի մասին, Ադիբեկյանը նշեց, որ որոշակի ռիսկեր կան աշխարհի ցանկացած երկրում և դրանք չպետք է խոչընդոտ դառնան հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու համար։
ՀՀ ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունները` Հայ Ազգային կոնգրեսը, ՀՅԴ–ն և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը դեկտեմբերի 17–ին հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետաձգման հարցով, որը հաջորդ օրը ընդունեց հայցի դիմումը։ ՍԴ–ն պետք է գործի վերաբերյալ որոշումը ներկայացնի դիմումը դիտարկման ընդունելուց հետո 6 ամսից ոչ ուշ։ –0–