Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Միայն ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը. նախագահ

06.11.2013, 19:23
Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում Հայաստանին թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը, չորեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Միայն ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում Հայաստանին թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը, չորեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել միջուկային էներգետիկան, և այդ ուղղությունը առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկայի զարգացման ծրագրում»,– ՀՀ նախագահի խոսքը մեջբերում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների հանձնարարականները ՀԱԷԿ ղեկավարության կողմից ժամանակին և որակով կատարելու նպատակով:

«Մասնավորապես՝ անհրաժեշտ է շտապ կատարել միջին ակտիվության թափոնների համապատասխան ծավալի ապահովման և պահպանության պայմանների բարելավման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել հերմոծավալի խտության բարձրացման միջոցառումներ»,– ասել է նա։

Պետության ղեկավարը նաև հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավումը` ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։
 
Սեպտեմբերի 3–ին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ «Ռոսատոմի» մասնագետները պայմանավորվածություն են ձեռք բերել հայ փորձագետների հետ համատեղ ջանքերը կենտրոնացնել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկական հին ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետի աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի առնվազն 150 մլն դոլար։

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ՀԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։–0–