Հայկական ԱԷԿ–ը 2017թ.–ին 6 ամսով կկանգնեցվի` շահագործման ժամկետը երկարացman նախապատրաստման համար
06.05.2015,
21:06
Հայկական ԱԷԿ–ի շահագործումը ծրագրվում է 2017 թվականին դադարեցնել վեց ամսով մինչև 2027 թվականը կայանի շահագործումը երկարացնելու նպատակով` համապատասխան աշխատանքների անցկացման համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԱԷԿ կատարած այցի արդյունքներով։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ի շահագործումը ծրագրվում է 2017 թվականին դադարեցնել վեց ամսով մինչև 2027 թվականը կայանի շահագործումը երկարացնելու նպատակով` համապատասխան աշխատանքների անցկացման համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԱԷԿ կատարած այցի արդյունքներով։
Կառավարության ղեկավարին այցի ընթացքում ներկայացվել են ՀԱԷԿ–ի գործունեությունը, շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով անցկացվող աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։
Հայ պատգամավորները մայիսի 5–ին հավանություն են տվել Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված երկու համաձայնագրերի ստորագրմանը։
Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Միաժամանակ, նախատեսվում է նաև ռուսական ռուբլով վարկի տրամադրման հնարավորություն։
Հայկական ԱԷԿ–ի վերակազմավորման շրջանակում 2017 թվականի գարնանը սկսվող աշխատանքները կիրականացվեն երկու փուլով` առաջինում կուսումնասիրվի սարքավորումների տեխնիկական վիճակը, ինչի հիման վրա կմշակվի արդիականացման ծրագիր, ինչպես նաև կհաշվարկվի դրա վերջնական արժեքը։ Երկրորդ փուլում կսկսվի անմիջականորեն արդիականավման գործընթացը։
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում 4.5 մլրդ դոլարի ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման ծախսերի մի մասն արտադրանքի և սարքավորումների տեսքով։ Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայաստանին տրամադրել «միջուկային կղզի» որպես նոր ԱԷԿ–ի կառուցման մեջ ներդրում։
1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցումը ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։
Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։ -0-