Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Լուծարվում է «Air Armenia» ավիաընկերությունը. թերթ

14.07.2016, 14:15
«Air Armenia» ավիաընկերությունը լուծարվում է:

Լուծարվում է «Air Armenia» ավիաընկերությունը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Air Armenia» ավիաընկերությունը լուծարվում է, հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթի տվյալներով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 6-ի որոշմամբ «Air Armenia» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։

Ինչպես հաղորդում է թերթը, «Air Armenia» ՓԲԸ-ին նույն դատարանն անցած տարվա նոյեմբերի 2-ին սնանկ էր ճանաչվել, իսկ այս տարվա մարտին հաստատվել էր ընկերության առողջացման ծրագիրը։ -0-