Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ավարտվող տարին ծանր էր Հայաստանի գյուղատնտեսության համար. փորձագետ

24.12.2013, 14:13
2013 թվականը ծանր էր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։
Ավարտվող տարին ծանր էր Հայաստանի գյուղատնտեսության համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականը ծանր էր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Արարատյան դաշտավայրում ցեցի պատճառով լոլիկի բերքը կրկնակի կրճատվեց, իսկ պղպեղի և սմբուկի բերքը` 40 տոկոսով»,– երեքշաբթի ասաց նա։

Բերբերյանը հիշեցրեց նաև այն վնասը, որ հասցրեց Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, և որ մինչև վերջ պարզ չդարձավ, կարե՞լի էր արդյոք այն կանխել հակակարկտային կայանների միջոցով։

Ըստ նրա, աճ է գրանցվել միայն պտղաբուծության ոլորտում, ինչպես նաև հացահատիկի արտադրությունում։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար–նոյեմբերին կազմել է 857.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6.1 տոկոսով։ Միաժամանակ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012 թվականին կազմել է 840.4 մլրդ դրամ (աճը` 9,5%)։ -0-