Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

Անկեղծ ասած՝ դուք մի փոքր թերինֆորմացված եք Երևանի քաղաքապատերանի ֆինանսական կարողությունների մասով. Ավինյանը՝ Ֆինանսների նախարարին

04.11.2024, 16:43
Այնպիսի մեծահոգությամբ եք խոսում տրված դոտացիաների մասին, ուզում եմ բացարձակ թվերից խոսենք.Ավինյանը՝ Հովհաննիսյանին
Անկեղծ ասած՝ դուք մի փոքր թերինֆորմացված եք Երևանի քաղաքապատերանի ֆինանսական կարողությունների մասով. Ավինյանը՝ Ֆինանսների նախարարին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Բոլոր համայնքների եկամուտների կեսից ավելին հավաքում է Երևան քաղաքը։ Եթե մենք բոլոր համայնքների, որոնք խոշորացրել ենք, եկամուտներն իրար գումարենք, Երևանը կլինի դրա կեսից ավելին։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հիմա, եթե ասենք՝ եկեք բաշխենք համամասնությամբ՝ ըստ եկամտահարկի մի մասը տանք Երևանին, այն կլինի արդեն բոլոր համայնքների համայնքային բյուջեների 80%-ը։ Հարց է առաջանում՝ մենք տարածքային զարգացման ինչպիսի քաղաքականություն ենք զարգացնում, որովհետև հայտարարել ենք՝ խոսում ենք համաչափ զարգացման քաղաքականության մասին»,-հետաքրքվեց նախարարը։

Նրա խոսքով՝ եթե վերցնենք տարբեր երկրներում ինչպես են համակարգերը գործում, այնտեղ հարուստ համայնքները դոնոր են հանդիսանում աղքատ համայնքների համար.

«Այսինքն, ոչ թե հավաքում են իրենց համայնքի փողը և պահում իրանց, այլ տալիս են նրան, ով չի կարող հավաքել։ Եթե հիմա նայեք մեր բյուջեի դոտացիաների բաշխման կարգը, հենց այդպես էլ աշխատում է. ամբողջ բյուջեի ինչ-որ տոկոսը հետ ենք վերադարձնում համայնքներին։ Ճիշտն ասած՝ լավ չեմ հասկանում՝ մեկը գալիս, ասում է՝ ուզում եմ համայնքում բիզնես բացեմ, համայնքն ասում է՝ չէ, քանի որ այդ փողը պիտի գնա մեր պետությանը, եթե գալու է մեր համայնք՝ հա՞։ Հո մենք Սովետում չենք ապրում»,-ասաց Հովհաննիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց.

«Անկեղծ ասած՝ դուք մի փոքր թերինֆորմացված եք Երևանի քաղաքապատերանի ֆինանսական կարողությունների մասով։ Եթե չեմ սխալվում՝ Fitch-ը, կամ խոշորներից մեկը, մեզ նույն վարկունակության ցուցանիշն է տվել, ինչ Հայաստանին։ Աշխարհում պրակտիկան գնացել է մի ուղղությամբ, դուք խոսում եք մի ուղղության մասին, որը չգիտեմ՝ որ երկրում է մնացել։ Կորպորատիվ ֆինանսներն առաջին դասի հարց է։ Երբ ունես մոտիվացիա, հաջորդ տարի պոտենցիալ բյուջեդ ավելացնելու, ունես ուղղություններ»,- ի պատասխան ասաց Ավինյանը։

Ավինյանը, որպես օրինակ, Հայաստանի պետբյուջեն համեմատեց Վրաստանի պետբյուջեի հետ ։

«Պարոն Հովհաննիսյան, դուք այնպիսի մեծահոգությամբ եք խոսում տրված դոտացիաների մասին, ուզում եմ բացարձակ թվերից խոսենք։ Ինձ մոտ տպավորություն է՝ չեք խնայում, մեծ ծավալի օգնություն եք տալիս բոլոր համայնքներին, բայց դա այդպես չի։ Գիտե՞ք որքանով է տարբերվում Երևանի և Թբիլիսիի բյուջեն, երկուսից ավել անգամ։ Եթե համարում ենք սա նորմալ է, սա պիտի լինի ֆինանսների նախարարության քաղաքականությունը, կարծում եմ միասին շատ լուրջ խնդիր ենք ունենալու, որովհետև չկա մի երկիր որտեղ այս տրամաբանությունն այլ կերպ է»,- նշեց Ավինյանը։