Անշարժ գույքի գործարքների թիվը Հայաստանում 2015 թ.–ին նվազել է 15,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2015 թ.-ին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 180 հազար գործարք է կատարվել, ինչը 15,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 34,4 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 2,9 տոկոս:
Միաժամանակ Կոտայքի մարզում նոյեմբերին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 11,6 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 7,4 տոկոսը, Արարատում և Լոռիում` 7,8 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 6,3 տոկոսը, Շիրակի մարզում՝ 6,4 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 5,3 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 5,5 տոկոսը, իսկ Տավուշի մարզում՝ 4,6 տոկոսը:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2015թ.–ին անշարժ գույքի հետ կապված գործարքների 27,6 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 11,9 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:
Բացի այդ, Հայաստանում 2015 թ.–ին գրանցված գործարքների ընդհանուր թվի 11,3 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 9,8 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 3,9 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 35,5 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–