Առավել «ռիսկային» ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոխվի ՄՄ Հայաստանի մուտքից հետո. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
30.01.2014,
19:43
Առավել «ռիսկայի» ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոխվի ՄՄ Հայաստանի մուտքից հետո, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Առավել «ռիսկայի» ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոխվի ՄՄ Հայաստանի մուտքից հետո, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Միջինը Մաքսային միությունում ներմուծման տուրքերի դրույքաչափերի մակարդակն ավելի բարձր է Հայաստանում կիրառվող դրույքաչափերից։ Այսպես, Մաքսային միությունում ներմուծման տուրքերի միջին մակարդակը կազմում է 8,75 տոկոս, այդ թվում գյուղատնտեսական ապրանքների համար` 11,2 տոկոս, արդյունաբերական ապրանքների համար` 8,5 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանում ներմուծման տուրքերի միջին կշռված դրույքաչափը չի գերազանցում 2,9 տոկոսը։
«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանում և ՄՄ–ում գործող մաքսատուրքերն ու ձևավորում ենք առավել զգայուն ապրանքների ցուցակը, որոնց դրույքաչափերի բարձրացումը նպատակահարմար չի լինի», – ասել է Մելքոնյանը։
Նա չնշեց կոնկրետ ապրանքների անվանումները, որոնք կներառվեն վերջնական ցանկում, սակայն նշեց, որ այդ ցանկում կներառվեն այն ապրանքները, որոնց դրույքաչափերի բարձրացումը կարող է բացասաբար ազդել հանրապետության տնտեսության վրա։ Նրա խոսքերով` ցանկում կներառվի 800–850 անուն ապրանք։
Փոխնախարարի խոսքերով` ցանկը քննարկվել և համաձայնեցվել է մի շարք տեղական կազմակերպությունների, այդ թվում` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Զարգացման հայկական գործակալության հետ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Փաստաթուղթը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան կառույցներին նախարարությունում վերջնական մշակումից հետո։
Մելքոնյանի խոսքերով` Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դրույքաչափերը ավելի բարձր են, քան Հայաստանում։ Մոտ 17 տոկոս անուն ապրանքների տուրքերը նույնն են, իսկ 14,5 տոկոս ապրանքների դրույքաչափերը ՄՄ–ում ավելի ցածր են։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–